jkjhkjhkj

30-04-2025 10:14 819

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

«Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստ են քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները վերոնշյալ ոլորտներում:

Երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի թվայնացումը, որը ներկայումս նախարարության առաջնահերթություններից մեկն է: Կողմերը քննարկել են նաև ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման ոլորտում համագործակցության հնարավորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր