Հեղինակավոր The Insider պարբերականի փոխանցմամբ՝ Կրեմլի ազդեցության տակ գտնվող «Մատրյոշկա» բոտերի ցանցն արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Հիշյալ բոտերի միջոցով Կրեմլը կեղծ տեղեկություններ է տարածում, թե իբրև Փաշինյանը Մերձավոր Արևելքի թիվ մեկ կոռուպցիոներն է, մեղադրում են Ցեղասպանությունն ուրանալու մեջ, իսկ որոշները նաև պնդում են, թե վարչապետն ուժեղ տրանկվիլիզատորներ է ընդունում: Ինֆորմացիան The Insider-ին փոխանցել է X սոցիալական կայքի ռուսական տրոլերի գործարանների հետազոտողը («Блокировщик ботов»)։
Պարբերականի փոխանցմամբ՝ բոտերը Փաշինյանի դեմ սկսել են աշխատել հունիսի 12-ից: Վարչապետին քննադատում են Twitter-ում և TikTok-ում: Դրանցից մի քանիսը նույնիսկ ծածուկ կերպով ներկայացնում են իբրև թե հեղինակավոր լրատվամիջոցների տեսանյութեր, ինչպիսիք են Euronews-ը կամ France 24-ը, որոշներն էլ տարածում են աշխարհի տարբեր համալսարանների «պրոֆեսորների» հետ հարցազրույցներ:
The Insider-ի փոխանցմամբ՝ բոտերի ակտիվության պատճառը կարող է լինել վարչապետ Փաշինայնի՝ հունիսի 20-ին Թուրքիա կատարելիք այցը: Պարբերականն այդ համոզմանն է, որովհետև որոշ տեսանյութեր տարածվել են կեղծ թուրքական լրատվամիջոցների անունից: Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ ապատեղեկատվական արշավը կարող էր կապված լինել Փաշինյանի և ընդդիմության միջև հակասությունների և նրան իմպիչմենտ հայտարարելու գործընթացի հետ։ Պատճառներից մեկը նաև Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու միջև փոխհրաձգությունն է և այն հանգամանքը, որ Փաշինյանը բարձրաստիճան հոգևորականներին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



