jkjhkjhkj

22-09-2025 11:52 14574

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բիալկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Լոռի» 50%» (արտադրված 14.07.2025 թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

Արտադրողին տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր