jkjhkjhkj

25-09-2025 11:51 1940

Կադաստրի կոմիտեն շրջանառության մեջ է դրել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է ինքնակամ կառույցներին։
Նախագծով առաջարկվում է ինքնակամ կառույցների հաշվառման համար տրամադրել մեկանգամյա լրացուցիչ հնարավորություն․

Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունները (այդ թվում՝ կիսակառույցները)
հնարավոր կլինի հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։
Այս փոփոխության նպատակն է քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց հողամասերում գտնվող ինքնակամ շինությունների վերաբերյալ տվյալները ներկայացնել և հետագայում դիմել դրանց օրինականացման համար։
Հիշեցում.

Ինքնակամ կառույցը չի համարվում օրինական և ենթակա է քանդման, եթե այն կառուցվել է առանց թույլտվության կամ օրենքով սահմանված կանոնների խախտմամբ:
Հողամասի սեփականատերը կրում է դրա օգտագործման և հնարավոր քանդման բոլոր ռիսկերը:
Ուրիշի հողամասում կառուցված ինքնակամ կառույցը ենթակա է քանդման և վնասի հատուցման՝ ինքնակամ կառույց իրականացրած անձի հաշվին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր