jkjhkjhkj

27-02-2026 10:55 337

Կառավարությունը սահմանել է Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակներ կամ շեմեր:

Կառավարության նիստին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ կատարվել են փոփոխություններ եւ էականորեն պարզեցվել է հայտարարագրման համակարգը:

Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչեւ 1 միլիոն ՀՀ դրամը ներառյալ միանվագ ստացվող փոխառությունների գումարները, գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները, ժառանգության եւ (կամ) նվիրատվության կարգով մինչեւ 1 մլն ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը եւ (կամ) դրամական միջոցները:

Նախարարը նշել է, որ այս տարվանից սկսած՝ թոշակառուները եւս 2025 թվականի համար պետք է հայտարարագիր լրացնեն.

«Նրանք նոր են համակարգում ներառվել: Եթե նրանք այլ եկամուտներ չունեն, որեւէ հավելյալ բան լրացնելու կարիք չեն ունենալու»:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր