jkjhkjhkj

26-02-2019 13:46 1624

armeniairaq

 

Հայաստանը մտադիր է գործակցել Իրաքի հետ էներգետիկայի բնագավառում: Այդ մասին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը խոսել է Իրաքի էներգետիկայի նախարար, դոկտոր Լուեյ ալ-Խատիբի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմը մատնանշել է Հայաստանից դեպի Իրաք էլեկտրականության առաքման, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ բնագավառում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության վերաբերյալ։ Նախարար ալ-Խատիբը, ներկայացնելով Իրաքի էներգտիկ ոլորտում առկա խնդիրները և ձեռնարկվող միջոցառումները, ՀՀ դեսպանին հայտնել է իրաքյան կողմի պատրաստակամությունը` խորացնելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր