jkjhkjhkj

06-03-2019 13:22 2496

IMG 6410

 

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մեկնաբանել է 10,000 պետական աշխատողի կրճատման վերաբերյալ օրերս տարածված լուրը` նշելով, թե փաստաթղթում չկա կոնկրետ թիվ:

«Այդ փաստաթղթի մեջ չկա կոնկրետ թիվ նշված, որ այսքան մարդ պետք է կրճատվի: Ընդամենը ձևակերպումը վերաբերում է նրան, որ անգամ եթե խոսքը վերաբերի այսպիսի հնարավոր ելքի, միևնույնն է, պետք է համեմատել այդ թիվը և մնացած թիվը, ովքեր կարող են շահել այդ թվի հարաբերական կամ պայմանական ասած՝ տուժելուց: Ընդ որում, դա փակագծերի մեջ է ներառված և չի կարող վերաբերվել նրանց, ովքեր արդյունք են ստեղծում», - ասել է նախարարը:

Ավելի վաղ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը facebook-ի իր էջում ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը՝ պետական համակարգում աշխատող 10 հազար քաղաքացիների կրճատման հիմնավորումների մասին։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր