ԲՐԻԿՍ-ի Զարգացման նոր բանկը (ԶՆԲ) հայտարարել է, որ մտադիր է 780 միլիոն դոլարի վարկ տրամադրել ՀԱՀ-ի էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրող Eskom ընկերությանը՝ երկրում էներգամատակարարման ճգնաժամի հաղթահարման նպատակով ենթակառուցվածքային նախագծերի արդիականացման ֆինանսավորման համար, հայտնում է աֆրիկյան «Maroela Media» պորտակը:
Eskom-ը բախվել է ֆինանսական խնդիրների, որոնք սպառնում են ՀԱՀ-ի տնտեսության արդյունաբերական հատվածի գործունեությանը:
Ներկա պահին՝ ՀԱՀ-ի կառավարությունը դիտարկում է ընկերությանն օգնելու տարբերակներ՝ սկսած երեք տարում 4.8 միլիարդ դոլար ֆինանսական օգնությունից, մինչև ընկերությունը երեք մասի բաժանելը՝ ծախսերը նվազեցնելու համար:
«ԶՆԲ-ն, որին աջակցում են ԲՐԻԿՍ երկրները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, վարկերի համար բանակցում է կառավարության հետ, որոնք կարող են թուլացնել մատակարարողի ֆինանսական բեռը», — հայտարարել է բանկի նախագահ Կ. Վ, Քամաթխը:
«Բանկը Eskom- ին տրամադրել է 180 մլն դոլարի վարկ, էլեկտրագծերի կառուցման համար, և 2019 թվականին ևս երկու ծրագիր է նախատեսում», -հավելել է բանկի նախագահը:
Առաջինը՝ 480 միլիոն դոլարի վարկ է, որը կօգտագործվի գազի դեզուլֆուրիզացիայի սարքավորումների արդիականացման համար, որպեսզի Մեդուպի էլեկտրակայանը համապատասխանի նոր բնապահպանական չափանիշներին: Երկրորդ նախագծի շրջանակում կտրամադրվի ևս 300 միլիոն դոլար:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



