Նիկոլ Փաշինյանը դեմ չէ, որ ծխախոտի գինը բարձրանա, սակայն, ըստ նրա, դա պետք է արվի աստիճանաբար:
Այսօր վարչապետը համապետական շաբաթօրյակի շրջանակներում հավաքում էր տարածքում թափված ծխախոտի ծխուկները և այդ ընթացքում նա հիշեց ծխելու դեմ պայքարող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին. «Հիմա ուղիղ եթերով նայում ու ասում է, որ այդքան ասում եմ ծխելն արգելեք, այ այդպես, դե հավաքե՛ք»,- կատակեց Փաշինյանը:
Լրագողի հարցին` թե դե՞մ է արդյոք, որ ծխախոտի գինը բարձրանա, Փաշինյանը պատասխանեց.
«Ոչ, ես դեմ չեմ, որ ծխախոտի գինը բարձրանա: Ծխախոտի գինը արդեն իսկ բարձրանալու է: Խոսքը տեմպերի մասին է: Պարոն Թորոսյանը ցանկանում է, որ միանգամից գինը բարձրանա, սակայն պետք է հնարավորինս աստիճանաբար և բալանսավորված այդ գործընթացը արվի»,- ասաց նա և ավելացրեց. «Ես իմ տեսակետն ունեմ, ինքը՝ իր տեսակետը»:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



