jkjhkjhkj

25-03-2019 18:16 3047

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը:

Բանկից տեղեկացնում են, որ հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:

« «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2019-2020թթ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև սույն թվականի ապրիլի 20-ը ներառյալ բանկի պաշտոնական կայքէջից ներբեռնել դիմում հայտը, լրացնել այն և ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին», - տեղեկացնում են բանկից:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի կողմից 2015-2018թթ. իրականացված ծրագրերի շրջանակում սերտիֆիկացվել է 27 ընկերություն, որոնց մեծ մասի արտադրանքը ներկայացված է արտերկրում:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.-ից մեկնարկել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր