Այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին:
Նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի իրականացման գործընթացը։
Նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջային գրավչության նախատեսված օբյեկտների և դրանց շրջակայքի բարելավմանն ուղղված ենթակառուցվածքների ստեղծման և վերականգնման աշխատանքների մանրամասները։ Նշվել է նաև իրականացվող աշխատանքներում զբոսաշրջության տեսանկյունից առավել գրավիչ նոր վայրերի ներգրավման անհրաժեշտությունը։
Կայացած հանդիպման արդյունքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրային բաղադրիչների և ենթածրագրերի իրականացման գործընթացի լրամշակման և հստակեցման ուղղությամբ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



