«Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին», - այս մասին կառավարության նիստում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ մոտ օրերս կազմակերպելու են այդ աշխատանքը։
«Երեկ ես հանդիպել եմ Իրանի դեսպանին, ջրհեղեղի հետ կապված մենք ուզում ենք հումանիտար օգնություն ուղարկել», - ասել է նա:
«Բայց հարցը նրանում է, որ մենք դա կազմակերպում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով, նաև իրենց մասնակցությունն է լինելու, տեխնիկական միջոցներ ենք ուղարկելու, մեքենաներ, նաև՝ փրկարարաներ», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ կառավարության նախագիծ չի լինի, կլինի վարչապետի որոշում գործուղման հետ կապված։ «Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր օգնություն է, որը մենք պետք է մատակարարենք մեր բարեկամ երկրին, եթե հրատապության հարց կա, կարծում եմ, որ եթե այսօր հաշվարկները լինեն, կարող ենք կազմակերպել», - ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Իրանում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած ջրհեղեղից մոտ 20 մարդ է զոհվել, մոտ 100 մարդ տուժել է:ը Իրանին հումանիտար օգնություն կտրամադրի
«Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին», -մասին կառավարության նիստում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ մոտ օրերս կազմակերպելու են այդ աշխատանքը։
«Երեկ ես հանդիպել եմ Իրանի դեսպանին, ջրհեղեղի հետ կապված մենք ուզում ենք հումանիտար օգնություն ուղարկել», - ասել է նա:
«Բայց հարցը նրանում է, որ մենք դա կազմակերպում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով, նաև իրենց մասնակցությունն է լինելու, տեխնիկական միջոցներ ենք ուղարկելու, մեքենաներ, նաև՝ փրկարարաներ», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ կառավարության նախագիծ չի լինի, կլինի վարչապետի որոշում գործուղման հետ կապված։ «Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր օգնություն է, որը մենք պետք է մատակարարենք մեր բարեկամ երկրին, եթե հրատապության հարց կա, կարծում եմ, որ եթե այսօր հաշվարկները լինեն, կարող ենք կազմակերպել», - ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Իրանում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած ջրհեղեղից մոտ 20 մարդ է զոհվել, մոտ 100 մարդ տուժել է:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


