08-04-2019 18:04 1430

 

ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որԱրարատի մարզի Արգավանդ համայնքի ղեկավար Գ. Օ.-ի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետևանքով նշված համայնքին պատճառվել է 60.992.400 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ս.Ս.-ն 2016թ. օգոստոսի 4-ին դիմում է ներկայացրել նշված ժամանակահատվածում Արարատի մարզի Արգավանդ համայնքի ղեկավար Գ. Օ.-ին՝ խնդրելով փոխել համայնքում իր ունեցած 0,75 հա չափով վարելահողիհողատարածքի նպատակային նշանակությունը և միաժամանակ տվյալ տարածքին տրամադրել հասցե: Նշված հողամասում Ս.Ս-ն ունեցել է դեռևս 2005 թվականին ինքնակամ կառուցած 2412,35 ք/մ ջերմոցային տնտեսության ու 119,4 ք/մ օժանդակ շինություններ:

Համայնքի ղեկավարը, ելնելով մտավախությունից, որ դիմումի մերժման դեպքում ունենալու է խնդիրներ, օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված մուծումներից և տուգանքների վճարումից Ս. Ս.-ինազատելու նպատակով, ղեկավարվելով համապատասխան օրենքներով և ՀՀ Կառավարության 2002 թվականի մի որոշման՝ տվյալ պահին ուժը կորցրած իրավակարգավորմամբ, 2016թ. օգոստոսի 5-ին կայացրել է որոշում՝ փոխելով համայնքում Ս.Ս.-ին սեփականության իրավունքով պատկանող 0.75 հա չափերով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը և այն դարձնելով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գործառնական նշանակության: Այդ որոշմամբնաև Ս.Ս.-ին տրամադրվել է սահմանված կարգով շինարարության թույլտվություն ու հողամասին հատկացվել է հասցե: Դրանից հետո Ս.Ս.-ն որոշումը ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե և ստացել պետական գրանցում:

Մինչդեռ նշված պայմաններում ինքնակամ կառույցով զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը կարող էր փոփոխվել միայն ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության 29.12.2011թ. որոշմամբ սահմանված կարգով:Համաձայն դրանց՝նախ պետք է կազմվեր հողերի օգտագործման ժամանակավոր սխեմա և ներկայացվեր հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Եվ միայն վերջնիս կողմից ինքնակամ կառույցի զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ դրական եզրակացություն ստանալուց հետո համայնքի ղեկավարը սահմանված կարգով կարող էր կատարել ինքնակամ կառույցով զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և ինքնակամ կառույցի օրինականացման ընթացակարգը: Տվյալ դեպքում ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, և ՀՀ կառավարության մի քանի որոշումների պահանջներով, նախ պետք է ապահովվեր հողամասի նպատակային նշանակության փոփոխման կադաստրային արժեքների տարբերությունը՝ մեկ քառակուսի մետրի համար 6512 դրամ, ընդհանուր՝ 48.840.000 դրամ գումարը և ինքնակամ կառույցների օրինականացման մեկ քառակուսի մետրի համար 4800 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 12.152.400 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե մուծելը, որից հետոկարող էր ինքնակամ կառույցն օրինականացնելու համար որոշում կայացնել: Այսինքն Գ.Օ.-ի գործողությունների արդյունքում համայնքային բյուջե չի վճարվել ընդհանուր 60.992.400 ՀՀ դրամ՝ այդ կերպ էական վնաս պատճառվելով Արգավանդ համայնքին և պետության օրինական շահերին:

Սույն արարքները կատարելու համար համայնքի ղեկավար Գ. Օ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և այսօրնքրեական գործի հետ ուղարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր