10-04-2019 17:01 1629

 

Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առընչություն չունի հարկային բարեփոխումների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նա իր գրառման մեջ մասնավորապես նշել է.

«Այդ ոլորտի պատասխանատուն հանդիսանում է Կենտրոնական բանկը և անտրամաբանական է ֆինանասական վերահսկողության շրջանակներում ներկայացվող առաջարկը ներկայացնել կառավարության հարկային բարեփոխումների շրջանակներում:

Ոլորտի վերաբերյալ Կենտրոնական բանկի մտահոգությունները, լուծման ուղիները միանշանակ անհրաժեշտ է քննարկել և իրականացնել բարեփոխումներ այդ ոլորտներում:

Հետևաբար, առաջարկում եմ կառավարությանը հարկային բարեփոխումների փաթեթից հանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ֆինանսական հաստատությունների վերաբերյալ փոփոխությունների մասը և այդ հարցը խորհրդարանում քննարկել որպես Կենտրոնական բանկի կողմից առանձին ներկայացվող առաջարկ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման համատեքստում»:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր