08-05-2019 13:32 116

 

Իր վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրապարակելու է 100 փաստ, թե ինչ փոփոխություններ են կատարվել նոր հայաստանում:

Ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդ դրամով, այլ 62 միլիարդով:

«2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25%-ով կամ 64.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով: Ստվերի կրճատման արդյունքում 2018թ. համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են ՀՆԱ 21.8 տոկոս, ինչը 2017թ. համեմատ բարելավվել է 1.3 տոկոսային կետով»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 միլիարդ դրամի անցումային գերավճարի պարտք է մարվել, որը գերավճարի պարտքի 90 տոկոսն է: «Սա ո՞ր դեպքն է. դու գիտեք՝ երկար տարիներ Հայաստանում քննարկման առարկա է եղել, որ ՊԵԿ-ը հարկային մարմինները գերավճարներ են պահանջել տնտեսավարողներից: Անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ պարտքը եղել է 130 միլիարդ դրամ, այսինքն՝ բիզնեսը այդքան գումար է ավելի վճարել: Իշխանափոխությունից հետո հարկային մարմինները ընդունել են հաշվետվություն բիզնեսից, բայց դրա դիմաց փող չեն գանձել և 120 միլիարդ դրամի պարտավորություն մարվել է, դա նշանակում է, որ կառավարությունը միայն այս հոդվածով մոտ 300 միլիոն դոլար վերադարձրել է բիզնեսին»,-ընդգծեց վարչապետը:

Հեղափոխությունից հետո ԱԱՀ գծով շուրջ 19 միլիարդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսավարողներին, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Հեղափոխությունից հետո նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է տպագրվել շուրջ 82 միլիոն հատ հսկիչ դրամարկղային կտրոն, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից՝ որոշ մասը ենթադրաբար նոր են ստեղծվել։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր