jkjhkjhkj

21-02-2023 16:07 1298

8 տրլն 496 մլրդ դրամ ` Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ-ն է: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նախորդ տարվա արդյունքը, ըստ որի ՀՆԱ-ն աճել է 12.6 տոկոսով: Այս ծավալը Հայաստանի տնտեսության համար ռեկորդային է: Ամենաբարձր աճ արձանագրած ոլորտներն են `ֆինանսական և ապահովագրական գործունեությունը (46.9%), տեղեկատվությունն ու կապը (45.9%), փոխադրումներն ու պահեստային տնտեսությունը (45.2%): ՀՆԱ աճ է արձանագրվել բոլոր ճյուղերում, բացի գյուղատնտեսությունից, հանքարդյունաբերությունից, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտից: ՀՆԱ կառուցվածքում ամենամեծ կշիռն ունեն մեքենաների առևտրի ոլորտը` 11.8 տոկոս, մշակող արդյունաբերությունը `11.7, գյուղատնտեսությունը ` 10.4 տոկոս:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր