jkjhkjhkj

16-08-2023 16:02 54

Լիզինգը շահավետ լուծում է բիզնեսի համար, եթե բավարար ֆինանսական միջոցներ չկան արտադրությունը մեքենա-սարքավորումներով ու պահեստամասերով համալրելու համար:

Կոնվերս Բանկն առաջարկում է ֆինանսական վարձակալություն Converse Leasing պրոդուկտի շրջանակում, որը բիզնեսի ընդլայնման, զարգացման ու արտադրողականության բարձրացման հիանալի գործիք է:

Բանկն առաջարկում է լիզինգի հարմարավետ՝ բիզնեսի տարբեր պահանջներին հարմարեցված ճկուն պայմաններ: Բացի այդ, լիզինգի վճարները կարող են հաշվանցվել որպես հարկային ժամանակահատվածի ծախսեր:

Converse Leasing-ն առաջարկում է ճկուն ժամկետներ և տոկոսադրույք: Հաճախորդները կարող են ընտրել 6-84 ամիս լիզինգի ժամկետ՝ ընտրելով լավագույն տարբերակը բիզնեսի համար: Իսկ տոկոսադրույքը սկսվում է 6,5%-ից, ինչը մրցունակ առաջարկ է շուկայում: Ավելին, հայտի ուսումնասիրման վճար և լիզինգի վերջնական վճար նախատեսված չէ:

Վճարման ձևը անուիտետային է, ինչը հնարավորություն է տալիս հավասարաչափ բաշխել վճարումները լիզինգի ողջ ժամանակահատվածում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր