jkjhkjhkj

07-09-2023 15:31 13

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) եւ IDBank-ի համագործակցության պայմանագիրը երկարաձգվել է եւս 1 տարով:

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպմանը ստացված է համարել համագործակցությունը:

«Դրա ապացույցը նաեւ մեր տղաների հաղթանակներն են, որոնք, հուսով ենք, շարունակական կլինեն, համենայնդեպս ես սրտանց մաղթում եմ, որ այդպես լինի։ Ուրախ եմ փաստել, որ համագործակցության պայմանագիրը երկարաձգվել է եւս մեկ տարով, ավելին՝ Հայաստանի Պրեմիեր լիգան կրում է IDBank Պրեմիեր լիգա անունը, ինչը մեզ համար անչափ ուրախալի է։ Հուսով ենք, որ IDBank-ի եւ ՀՖՖ-ի միջեւ այս համագործակցությունը եւս կնպաստի բնակչության էլ ավելի լայն զանգվածներում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճին եւ միջազգային ասպարեզում հայկական ֆուտբոլի ճանաչելիության բարձրացմանը»,- ասել է Մհեր Աբրահամյանը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն էլ շեշտել է վստահելի ու կայուն գործընկեր ունենալու կարեւորությունը:

«Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան անչափ ուրախ է IDBank-ի հետ համագործակցության շարունակականության եւ նոր հորիզոններ բացելու առումով: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակելու է դինամիկ զարգանալ: Շատ կարեւորում ենք այն փաստը, որ նոր գործընկերոջ հետ համագործակցությունը սկսելուց հետո Հայաստանի հավաքականը բավականին հաջող մրցելույթներ է ունենում: Հույս ունենք, որ այդ մրցելույթները կշարունակվեն եւ մեր ֆուտբոլիստները երկրպագուներին նոր ուրախալի րոպեներ կպարգեւեն», - նշել է ՀՖՖ նախագահը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր