jkjhkjhkj

14-09-2023 15:11 294

2023թ. հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից տեղաբաշխված վարկերի ծավալը կազմել է 5,13 տրիլիոն դրամ, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումից,-,գրում է how2b.am-ը:

Ընդ որում՝ ցուցանիշը հունիսի նկատմամբ թռիչքային աճ է գրանցել՝ 4,5 տրիլիոն դրամից հասնելով 5,13-ի: Այս գումարի մեջ 3,07 տրլն-ը դրամով վարկերն են, իսկ տարադրամով տրամադրվել է 1,8 տրլն դրամին համարժեք վարկ: Հուլիսի վերջի դրությամբ դրամով վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12,3%, ավանդներինը՝ 8,23%:

Ընդհանուր առմամբ, հուլիսի վերջի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների թիվը կազմել է 4 319 120, որից 184077-ը՝ իրավաբանական, իսկ 4135043-ը՝ ֆիզիկական անձինք:

Բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2023թ. հուլիսի վերջին կազմել է 2 336 301 մլն դրամ և նախորդ ամսվա նկատմամբ աճել՝ 40 970 մլն դրամով կամ 1.8%-ով, իսկ 2022թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 401 241 մլն դրամով կամ 20.7%-ով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր