jkjhkjhkj

12-06-2024 11:52 286

NVIDIA-ն եւ եվրոպական bunq նեոբանկը միավորել են ուժերը՝ գեներատիվ արհեստական բանականության միջոցով ֆինանսական խարդախությունների դեմ պայքարելու համար:

bunq-ը, որը հայտնի է որպես «անվճարի բանկ», սպասարկում է ավելի քան 12 միլիոն հաճախորդ, որոնց ավանդների ընդհանուր ծավալը կազմում է 8 միլիարդ եվրո:

Գործընկերության նպատակը խարդախության հայտնաբերման առաջադեմ մեթոդների կիրառումն է: bunq-ի գործարքների մոնիտորինգի ավտոմատացված համակարգը, որն աշխատում է NVIDIA Accelerated Computing տեխնոլոգիայով, զգալիորեն բարելավում է խարդախության եւ փողերի լվացման հայտնաբերման արագությունն ու ճշգրտությունը:

2012 թվականին հիմնադրված bunq-ը դարձավ առաջին նոր բանկը, որը եվրոպական բանկային լիցենզիա ստացավ ավելի քան 3 տասնամյակների ընթացքում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր