jkjhkjhkj

13-06-2024 11:51 239

Ռուսաստանի Բանկը հայտարարել է, որ կհաշվարկի ռուբլու պաշտոնական փոխարժեքը արտաբորսային շուկայում, իսկ փոխարժեքը կմնա միասնական եւ շուկայական։

Ռուսաստանի Բանկում նշել են, որ բորսային արժութային առեւտուրը պարտադիր պայման չէ ազգային արժույթի փոխարկելիության, արտարժույթի ազատ շրջանառության եւ շուկայական փոխարժեքի ձեւավորման համար։

Հունիսի 12-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք այժմ տարածվում են Մոսկվայի բորսայի եւ նրա դուստր ձեռնարկության` Ազգային քլիրինգային կենտրոնի վրա:

Արդյունքում Մոսկվայի բորսան կորցրել է դոլարով եւ եվրոյով առեւտուր անելու հնարավորությունը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր