jkjhkjhkj

26-12-2024 10:39 352

«Արմեն Փամբուխչյանի թոշակառու հորը 1,5 մլրդ դրամի վարկ են տվել, Կառավարությունն էլ սուբսիդավորել է»,- այս մասին այսօր Ազգային Ժողովում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին։ Նրա խոսքով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ 1 մլն դոլարի վարկ է ստացել՝ կրկին անտոկոս։ «Ես ուզում եմ հասկանալ՝ տենց քանի բախտավոր եք, քանի հաջողակ եք ՔՊ խմբակցությունում լինի, խմբակցությունից դուրս, որ կարող եք գնալ ու անտոկոս վարկ ստանալ։ Ձևերն ասեք՝ մենք էլ իմանանք»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե ինչու վարկը չի ներկայացվել հայտարարագրում նախարարը հակիրճ պատասխանեց, որ այն օրինական ճանապարհով փոխանցել է այլ անձի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր