04-03-2019 12:22
2199

Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ ՀՀ Կենտրոնական բանկը հյուընկալել է Տաջիկստանի գործընկեր կառույցի պատվիրակությանը։ Քառօրյա ուսումնական այցը կներառի փորձի փոխանակում դրամավարկային քաղաքականության տարբեր գործիքների և գնաճի նպատակադրման մեթոդական հարցերի ուղղությամբ։ Հայ փորձագետները կկիսեն իրենց գիտելիքներն ու փորձը ինչպես Երևանում, այնպես էլ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



