05-03-2019 12:09 1636

hsbc bac drner

 

HSBC Հայաստանի «Բաց դռների օր» միջոցառմանը  քաղաքացիները բարելավեցին գիտելիքները բանկային ծառայությունների վերաբերյալ:

Մնալով հավատարիմ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր սկզբունքներին՝ մարտի 2-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) կազմակերպել էր բաց դռների օր: Միջոցառման նպատակն էր խթանել Հայաստանի քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը և իրազեկությունը բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ։

Միջոցառմանը մասնակցեց մոտ 100 այցելու, որոնք իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին HSBC Հայաստանի մասնագետներին մի շարք թեմաների, ինչպես օրինակ՝ ֆինանսների և խնայողությունների արդյունավետ կառավարման, սպառողների իրավունքների պաշտպանության, բանկային պրոդուկտների հետ կապված ռիսկերի գնահատման և կառավարման, ծախսերի օպտիմալացման և այլնի վերաբերյալ։

HSBC Հայաստանի Ռիսկերի կառավարման գծով գլխավոր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արամ Փինաջյանը նշեց. «Ֆինանսական գրագիտության բարձրացումը HSBC Խմբի ռազմավարության անկյունաքարերից է։ Մենք հետևողական կլինենք, որ նման միջոցառումները լինեն շարունակական, քանզի դրանք նպաստում են քաղաքացիների առավել իրազեկված լինելուն, ինչպես նաև վերջիններիս կողմից վստահ ու հիմնավորված ֆինանսական որոշումներ կայացնելուն»:

HSBC-ն կարևորում է ֆինանսական գրագիտությունը՝ որպես ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու կարևոր գրավականներից մեկը։ 1996 թվականին Հայաստանում հիմնադրվելուց ի վեր HSBC Հայաստանն իրականացրել և ֆինանսավորել է աշակերտների և ուսանողների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Անգլերենը և աշխատանքային հմտությունները կարիերայի զարգացման համար» Բրիտանական խորհրդի և «Աշակերտական գործարար ընկերություն» Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության հետ համատեղ։ Բացի այդ HSBC Հայաստանի աշխատակիցները տարբեր ծրագրերի շրջանակներում կամավոր սկզբունքներով մեկ տարվա ընթացքում իրականացրել են ընդնահուր 1800 ժամ տևողությամբ ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացներ Հայաստանի տարբեր մարզերում։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր