jkjhkjhkj

05-03-2019 16:31 2363

AmeriabankMoodys

 

Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Ամերիաբանկի հետևյալ վարկանիշները.

  • ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ
  • արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ
  • կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշ:

Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշն ունի դրական հեռանկար՝ հիմնված պետական պարտքի B1 վարկանիշի դրական հեռանկարի վրա:

Արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը հայկական բանկերի համար առավելագույն հնարավոր վարկանիշն է` սահմանափակված է Հայաստանի Հանրապետության արտարժույթով ավանդների առավելագույն շեմով: Վարկանիշն ունի կայուն հեռանկար:

Ամերիաբանկին շնորհված ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է.

  • բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները և ամուր դիրքերը տեղական շուկայում
  • ակտիվների բարելավված որակը և հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների,
  • բարձր շահութաբերության և խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի,
  • իրացվելիության բավարար մակարդակը և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր