jkjhkjhkj

03-04-2019 12:39 2757

 

Համաշխարհային վարկանշող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) "B+" վարկանիշը` «Կայուն» կանխատեսմամբ:

Ինչպես նշված է Fitch Ratings-ի մամլո հաղորդագրությունում, Արդշինբանկի վարկանիշը հիմնված է այնպիսի ֆինանսական ցուցանիշների վրա, ինչպիսին են ակտիվների կայունությունը, բանկի կապիտալի ու իրացվելիության պաշարը, ինչպես նաև շահութաբերության մակարդակը, որոնց նպատասում է նաև տնտեսության ցիկլային աճը:

Հիշեցնենք, որ բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից (Fitch and Moody’s) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր