04-04-2019 19:12 1388

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցության պայմանագիր է կնքել և դարձել "Էջմիածնի Սարքաշինական գործարան" ՓԲԸ-ի գործընկերը: Բանկը գործարանին հնարավորություն է ընձեռել օգտվել մի շարք վարկային պրոդուկտներից, մասնավորապես՝ վերականգնվող վարկային գծից, միջազգային ֆակտորինգից, ֆինանսական լիզինգից:

Օգտվելով Բանկի վարկային պրոդուկտների հարմարավետ և ճկուն ծառայություններից ՝ "Էջմիածնի Սարքաշինական գործարան" ՓԲԸ-ն կարող է իրականացնել դետալների լայնածավալ արտադրություն արտերկրում ավիացիոն արդյունաբերության համար: Այդ դետալների գլխավոր գնորդներդն է հանդիսանում Ռուսստանի ՌԱՀ, ինչը զգալիորեն բարելավում է ՌԴ-ի հետ առևտրային հարաբերությունները և ավելացնում արտահանման ծավալները:

ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ աջակցում է հայրենական ապրանքաշրջանառությանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային շուկայում, զարգացնելով բանկային պրոդուկտների դիվերսիֆիկացիան ՀՀ-ում՝ ներառյալ ֆակտորինգն ու լիզինգը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր