Ապրիլի 4-ին կայացավ ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ մասնաճյուղային ցանցի համար հայտարարված մոտիվացիոն մրցույթի ամփոփումը:
Հայբիզնեսբանկից փոխանցում են, որ մրցույթը հայտարարվել էր բանկի կողմից մատուցվող ՙABB-Ոսկի Հավելյալ՚ վարակատեսակի գծով ամենաշատ վաճառքն ըստ քանակի և ըստ գումարի իրականացնելու համար:
Հայբիզնեսբանկի ղեկավարությունն այս անգամ ևս խրախուսեց այն մասնաճյուղին, որն առավել ակտիվ է մասնակցել աշխատանքային գործընթացին՝ գրանցելով լավագույն արդյունքը:
ՙ Խրախուսական երկու մրցանակների շահող դարձած բանկի ՙԱրթիկ՚ մասնաճյուղին հանդիսավոր կերպով հանձնվեցին հավաստագրերը՝ նշված վարկատեսակի վաճառքի գծով լավագույն արդյունքն ապահովելու համար:
ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ի կարևորագույն արժեքներից մեկը թիմային աշխատանքն է, ինչով պայմանավորված բանկը կարևորում է աշխատակիցների ներդաշնակությունն ու համախմբվածությունը՝ հօգուտ ընդհանուր արդյունքի:
Լինելով շուկայի առաջատար ֆինանսական հաստություններից մեկը՝ բանկը վստահ է, որ իր հաջողության գրավականը հանդիսանում են նաև աշխատակիցները, ովքեր իրենց աշխատանքով կնպաստեն բանկի կողմից որդեգրած նպատակների իրագործմանը՚,-տեղեկացնում են Հայբիզնեսբանկից:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


