11-04-2019 13:07 1275

 

Արարատբանկի և «Գլաձոր» համալսարանի միջև այսօր ստորագրված համագործակցության հուշագիրը գործատու-բուհ փոխգործակցության նոր մոդելի հիմք դրեց։ Բանկից նշում են, որ կրթության ոլորտում Արարատբանկի ստորագրած հերթական հուշագրի նպատակը տնտեսագիտական մասնագիտությունների ուսուցման որակի կատարելագործումն է։

«Տեսական գիտելիքներ ստանալը շատ ավելի դյուրին է, քան դրանք գործնականում կիրառելը։ Այս հարցում փորձելու ենք աջակցել մեր ուսանողներին՝ Արարատբանկի հետ համատեղ ստեղծելով ուսումնական բանկ, որը լիարժեքորեն թույլ կտա գործնականում կիրառել ձեռք բերած տեսական գիտելիքները», - հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը։

Բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը ևս կարևորելով գործնական փորձառությունը նշել է, որ գործատու-բուհ հարաբերություններում ձևավորվում է համագործակցության նոր մոդել։ «Հուշագիրը երկու առանցքային բաղադրիչ ունի։ Նախ բուհում համատեղ կստեղծվի, այսպես կոչված, ուսումնական բանկ, որտեղ ուսանողները կծանոթանան բանկային բոլոր ծառայություններին՝ դրամարկղային գործառնություններից մինչև ռիսկերի կառավարում և մարկետինգ։ Բանկի լավագույն մասնագետները գործնական պարապմունքների միջոցով ուսանողներին կփոխանցեն նեոբանկինգի լիարժեք գիտելիքներ: Երկրորդ բաղադրիչը՝ բուհի «Բանկային գործ» մասնագիտության բակալավրիատի համար համատեղ կրթական ծրագրի մշակումն ու ներդրումն է։», - ընդգծել է Ա․ Օսիպյանը։

Հուշագրի շրջանակներում կիրականացվեն համատեղ գիտական հետազոտություններ, կկազմակերպվեն և կանցկացվեն գիտաժողովներ, կոնֆերանսներ, վարպետության դասընթացներ, ինչպես նաև ուսումնագործնական պարապմունքներ։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր