15-04-2019 16:06 1635

 

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ ապրիլի 8-ին, ՀՀ բանկերի և ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների ճյուղային արհմիությունը (ՃՀՄ), իրեն կից հոգաբարձուների խորհրդի հետ համատեղ, մի շարք բանկերի, այդ թվում՝ Հայբիզնեսբանկի աջակցությամբ, կազմակերպեց ավանդական դարձած տոնական միջոցառում համակարգի կին թոշակառուների համար:

Միջոցառումն սկսվեց լռությամբ՝ հիշատակի տուրք մատուցելով ՃՀՄ Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Իսահակ Իսահակյանին, որը երկար տարիներ ղեկավարել է հոգաբարձուների խորհուրդը:

«Միջոցառումն ընթացավ ջերմ ու բարի միջավայրում, որտեղ միավորվել էին բանկային համակարգի տարբեր սերունդներ: Նրանց խոսքով՝ այս հավաքույթն իրենց համար սպասված է և մեծ արժեք ունի, որն իրենց երիտասարդությունն ու աշխատանքային պատմությունն է հիշեցնում, ինչպես նաև հաճելի է տեսնել նախկին գործընկերներին:

Հայբիզնեսբանկի երիտասարդ աշխատակիցները շնորհավորեցին իրենց ավագ գործընկերներին, նվերներ հանձնեցին նրանց՝ մաղթելով առողջություն ու երկար տարիների կյանք:

ՃՀՄ նախագահ տիկին Լաուրա Հակոբյանն իր և թոշակառուների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց Հայբիզնեսբանկի ղեկավարությանը մշտական աջակցության և սրտացավ վերաբերմունքի, ինչպես նաև ամեն տարի յուրահատուկ մոտեցումով հանդես գալու համար:

Բանկային համակարգի թոշակառուները ևս անպակաս չմնացին իրենց օրհանանքներն ու շնորհակալությունը հայտնելու գործում, ովքեր առավել երջանիկ էին, տեսնելով երիտասարդ գործընկերների հարգալից ու սիրառատ վերաբերմունքն իրենց հանդեպ»,-նշում են բանկում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր