jkjhkjhkj

18-04-2019 14:00 3383

 

 

Կոնվերս բանկում ամփոփել են գարնանային տոների կապակցությամբ անցկացված մրցույթի արդյունքները: Մրցույթի շրջանակում՝ մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը, բանկն իր Woman’s քարտապաններին առաջարկել էր կատարել անկանխիկ գործարքներ, կուտակել գարնանային միավորներ և մեկնել Շրի Լանկա՝ 8 օրյա ուղևորության (ուղեգիրը՝ նախատեսված 2 անձի համար):

Բանկից փոխանցում են, որ մրցույթի արդյունքով, առավելագույն քանակով գարնանային միավորներ հավաքած քարտապանից բացի, Շրի Լանկայում հանգստանալու հնարավորություն են ստացել նաև միավորների քանակով երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած հաճախորդները: Նրանց ուղեգրերը տրամադրվել են համապատասխանաբար 50 և 30 տոկոս զեղչով:

«Գարնանային տոների կապակցությամբ հայտարարված անկանխիկ գործարքների խրախուսման ակցիայի ընթացքում, նախորդ տարվա համեմատ, զգալիորեն աճել է բանկի Woman’s քարտապանների կողմից անկանխիկ գործարքների ծավալը՝ կազմելով ընդհանուր գործարքների 52 տոկոսը: Զգալիորեն աճել է նաև Woman’s քարտերի, ինչպես նաև քարտատեսակով վարկային սահմանաչափի նկատմամբ պահանջարկը», - ասել է Կոնվերս բանկի Մարքեթինգի բաժնի պետ Կարինա Վոլկովան:

Նա նշել է, որ ներկայում Կոնվերս բանկը, Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում, իրականացնում է հերթական լոյալության ակցիան՝ #ՎիզաԴեպիԵվրոպա, որի շրջանակում, կատարելով անկանխիկ գնումներ և հավաքելով աստղեր, բանկի հաճախորդներից 10-ը կստանա Եվրոպայում հանգստանալու հնարավորություն:

 

Բանկերի հատուկ առաջարկներին և ակցիաներին կարող եք ծանոթանալ այստեղ

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր