30-04-2019 21:03 139

 

ԿԲ խորհրդի ապրիլի 26-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ԳՐԱՎԻՉ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Պարոնյան 6, բն. 22 հասցեում գործող գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 132 լիցենզիան (տրված՝ 29.04.2008 թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:


Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:

«ԳՐԱՎԻՉ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր