02-05-2019 13:31 183

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ‹‹SAP QUALITY AWARDS 2019›› միջազգային մրցանակաբաշխության շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում մրցանակի է արժանացել ‹‹ԱՊՀ-ում առաջադեմ տեխնոլոգիաներ›› անվանակարգում: Մրցանակը շնորհվել է բանկի թվային տրանսֆորմացիայի արդյունքում մարդկային ռեսուրսների կառավարման SAP SuccessFactors համակարգի հաջող տեղայնացման և արդյունավետ կիրառման համար:

‹‹Այս մրցանակն արդեն երկրորդն է, որը բանկն ստանում է SAP SuccessFactors համակարգի ներդրման, տեղայնացման և արդյունավետ կառավարման համար: Համոզված ենք, որ բանկի թվայնացման արդյունքում հետագայում էլ օգտագործելով SAP ընկերության լուծումները, գրանցելու ենք նորանոր հաջողություններ››,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը թվայնացման լայնածավալ գործընթացը մեկնարկել է 2018 թվականին՝ կորպորատիվ բիզնես լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերության հետ համագործակցության շնորհիվ: Բանկի ամբողջական թվայնացումը նպաստելու է նաև հաճախորդների պահանջմունքներին արագ արձագանքելուն, ինչպես նաև նոր աշխատակիցների ներգրավմանն ու նրանց կարիերայի զարգացմանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր