03-05-2019 20:52 305

 

Արդշինբանկը, շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների ծրագիրը, վերաբացեց «Իջևան» մասնաճյուղը՝ վերանորոգված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գրասենյակում: Նորացված մասնաճյուղը հագեցած է բոլոր պայմաններով հաճախորդներին բարձրակարգ և համալիր ծառայություններ մատուցելու համար:

Մասնաճյուղն ունի 24/7 շուրջօրյա սպասարկման գոտի, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի կատարել բանկային գործարքներ. կանխիկ գումարի մուտքագրում և ելքագրում, վարկերի մարում, տարբեր հաշիվների և ավանդների համալրում, կոմունալ վճարումներ և բազմաթիվ այլ ծառայություններ:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր բանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երևանում, 42-ը ՀՀ մարզերում և 3 մասնաճյուղ Արցախում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր