07-05-2019 13:37 255

 

Սույն թվականի ապրիլի 17-ին Moody’s Investors Service հեղինակավոր միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատեց 2018 թ․ հոկտեմբերին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին շնորհված ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշները։

Ինեկոբանկին շնորհված B1 վարկանիշը, հիմնական վարկավորման b1 գնահատականի հետ համատեղ արտացոլում են բանկի լավ դիվերսիֆիկացված վարկային պորտֆելը, ակտիվների բարձր որակը, հնարավոր կորուստների կլանման կարողությունը, որը արտացոլված է կապիտալի համարժեքության և շահութաբերության բարձր ցուցանիշներում, և վերջապես, կայուն ֆինանսավորումն ու իրացվելիության բարձր մակարդակը:

Ինչպես հաղորդում են բանկում ըստ Moody’s-ի՝ կանխատեսելի ապագայում բանկի ակտիվների որակը կմնա ընդհանուր առմամբ կայուն, ինչին իր հերթին նպաստում է Հայաստանի տնտեսական պայմանների բարելավումը (վարկանիշ՝ B1, դրական)։ Հավելենք, որ, ըստ կանխատեսումների, տեղական արժույթը ևս կցուցաբերի կայուն վարքագիծ հաջորդ 12-18 ամիսների ընթացքում։

«Վարկանիշի վերահաստատման հաշվետվության մեջ առանձնահատուկ նշվում է Ինեկոբանկի միջազգային համագործակցության ակտիվությունը։ Մասնավորապես այն հանգամանքը, որ 2018 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ Բանկի սեփական կապիտալի ավելի քան 30 տոկոսը վերահսկվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և agRIF Cooperatief U.A հոլանդական ֆինանսական կազմակերպության կողմից։ Ավելացնեմ, որ մենք այս տարի ունեցանք նաև ամերիկյան ներդրող՝ DWM-ը», - նշեց Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր