31-05-2019 13:47 315

 

IDBank-ն ամփոփել է «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի առաջին փուլը։ Ծրագիրը հնարավորություն է տվել աշխատանքային փորձ չունեցող ուսանողներին երկու լիարժեք ամիս անցկացնել Բանկում՝ հագեցած տեսական և պրակտիկ դասընթացներով․ այժմ նրանցից շատերն արդեն IDBank-ի թիմի լիիրավ անդամ են։

Մասնակիցներին շնորհվել են ավարտական սերտիֆիկատներ, մեծամասնության հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։

Դասընթացներն անցկացվել են Բանկի՝ բաժնի և վարչության ղեկավարների մակարդակով՝ անհատական և խմբային ձևով և ներառել բանկային ոլորտին առնչվող կարևորագույն թեմաները: Բացի այդ կազմակերպվել են հանդիպումներ «Հայաստանի ֆոնդային բորսա»-ում և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ»-ում, որտեղ ուսանողները ստացել են այլ հավելյալ գիտելիքներ կուտակային կենսաթոշակային համակարգի, Հայաստանի ֆոնդային բորսայի և Դեպոզիտարիայի, ինչպես նաև արժեթղթերի շուկայի վերաբերյալ։

«Առաջին, փորձնական փուլն այնքան հաջող էր, որ մենք որոշել ենք շարունակել ծրագիրը և հայտարարում ենք «Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին, ընդ որում այս փուլում խրախուսում ենք նաև վերջին 5 տարիների ընթացքում ավարտած, բայց աշխատանքային փորձի պակասով դիմորդների թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նման կերպ ավելի կխթանենք ուսուցողական գործընթացներն ու աշխատաշուկայում որակյալ մասնագետների առկայությունը»,

-ասել է ՄՌԿ վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանը։

Ընթացքի մեջ է նաև IDBank-ի անվան կրթաթոշակների ծրագիրը։ Շուտով կընտրվեն այն 5 երջանիկները, ովքեր կստանան 1 մլն դրամ կրթաթոշակ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար և հետագայում նույնպես հնարավորություն կստանան դառնալ IDBank-ի թիմի անդամ։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր