04-06-2019 16:20 232

Կոնվերս Բանկում ամփոփել են Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ հայտարարված  Լոռվա գույներ մրցույթի արդյունքները: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է  մինչև 12 տարեկան մոտ 250 երեխա:

Մրցանակներ են ստացել ֆեսյբուքյան հարթակում մրցույթի արդյունքներով առավելագույն քանակի քվեներ ստացած կամ «Բանկի ընտրություն»-ը դարձած 10-ը մասնակիցները: Խրախուսական նվերներ են հանձնվել բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված վիկտորինայի հաղթողներին:

«Մրցույթին ներկայացված բոլոր նկարները արժանի էին մրցանակի՝ ոգևորում էր թե երեխաների ու ծնողների ակտիվությունը, թե Թումանյանի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը, թե նկարների ընդգրկուն թեմատիկան: Շնորհակալություն  ենք հայտնում մասնակիցներին մրցույթի նկատմամբ հետաքրքրվածության և  մասնակցության համար»,- ասել են Կոնվերս Բանկում՝ հավելելով, որ  որոշ նկարներ առաջիկայում կցուցադրվեն Բանկում:

Նշենք, որ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին էր նվիրված նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կոնվերս Բանկի աշխատակիցների երեխաների համար կազմակերպված միջոցառումը: Դրա շրջանակներում երեխաները  դիտել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ներկայացում և  մասնակցել են թեմատիկ մրցույթի :  

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր