14-08-2019 14:07 443

 

Ավարտվեց տարածաշրջանի ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ Sevan StartUp Summit 2019-ը: Աշխարհի ավելի քան 45 երկրներից ժամանած 120 ստարտափեր ներկայացան իրենց գաղափարներով, մեկ շաբաթ շարունակ մշակեցին և կատարելագործեցին իրենց նախագծերը, հանդիպեցին ոլորտի առաջատար մասնագետների հետ, իսկ Սամմիթն ամփոփող «Big Battle» մրցույթի ընթացքում ընտրված լավագույն մտքերն Ինեկոբանկի կողմից արժանացան դրամական պարգևների: Հանդիսանալով սամմիթի Գլխավոր հովանավոր՝ Ինեկոբանկը ֆինանսական պարգևներ շնորհեց Thermoscan, CowNet, XpressBook ստարտափերին։

«Սամմիթը հանդիսանում է յուրօրինակ հարթակ, որն հնարավորություն է ընձեռում հանդիպել հրաշալի գաղափարներ ունեցող և նախաձեռնող մարդկանց։ Այս մի քանի օրերի ընթացքում ծանոթացանք տարբեր ստարտափերի ներկայացուցիչների հետ, լսեցինք նրանց նորարարական և ոչ ստանդարտ լուծումների մասին, ինչպես նաև հնարավորություն ունեցանք նրանց հետ փոխանակել մեր իսկ փորձը»,- նշեց Ինեկոբանկի զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը.«Ինեկոբանկը, իր անցած 23 տարիների ընթացքում մշտապես հավատացած է եղել, որ նորագույն և ինովացիոն տեխնոլոգիաների ճիշտ կիրառումը ցանկացած բիզնեսում, մասնավորապես ֆինանսաբանկային ոլորտում, զարգացման և արդյունավետության երաշխիքն է»։

Բանկից հաղորդում են, որ, կարևորելով տեխնոլոգիական ոլորտի օրեցօր աճող դերն ու զարգացումները, Ինեկոբանկը այս տարի հովանավորեց Sevan StartUp Summit 2019-ի՝ նպատակ ունենալով իր ներդրումն ունենալ և աջակցել նորարարական գաղափարների կայացմանը։

«Սամմիթի անցկացման 4 տարիների ընթացքում այն հասցրել է դառնալ ոլորտի սիրված և սպասված միջոցառումներից մեկը: Սամմիթի կազմակերպիչը՝ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, ջանք չի խնայում տարեցտարի կատարելագործելու և էլ ավելի լայն հնարավորություններ ընձեռելու մասնակիցներին Սամմիթի օրերին մենք հանդիպեցինք բազում հետաքրքիր և բանիմաց երիտասարդների, կիսվեցինք մեր փորձով ու հմտություններով և զինվեցիք նոր գաղափարներով: Սամմիթը թարմ գաղափարներ քաղելու, մտքեր փոխանակելու և օգտակար ծանոթություններ հաստատելու հիանալի հարթակ է»,

- նշեց Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը:

Հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներիցներից մեկը` Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր