Հայբիզնեսբանկը հաճախորդների ավելի լայն հատվածի ներգրավման համար բարելավել է ոսկու գրավով վարկավորման պայմանները, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են վարկը ստանալ ավելի բարենպաստ և հարմար պայմաններով:
Բանկից վստահեցնումեն, որ այսուհետ դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդները կարող են ոսկու գրավով ապահովված վարկերը ստանալ ոսկու գրավի մինչև 150%-ի չափով:
«Վարկատեսակի յուրահատկությունը կայանում է նրանում, որ հաճախորդները կարող են ընտրել իրենց համար վարկավորման առավել հարմարավետ պայմաններ, վարկի մարման առավել հարմար տարբերակ, ընտրել գրավի արժեքի և տարեկան տոկոսադրույքների տարբեր դրույքաչափեր: Վարկերը տրամադրվում են 6-36 ամիս մարման ժամկետով, 2-16% տարեկան անվանական տոկոսադրույքով՝ կախված վարկի ընտրված չափանիշներից: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 16-22%»,-տեղեկացնում են Հայբիզնեսբանկից: :
ABB-Ոսկի վարկատեսակի տրամադրման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



