26-04-2019 11:49 1047

 

Հայաստանի կանայք բիզնեսի ոլորտում մեծ ներուժ ունեն՝ իրենց տաղանդի և վճռականության շնորհիվ, Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի ժամանակ նշեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։

«Նրանք կարողանում են ներդրում ունենալ բիզնեսում, համայնքային աշխատանքների կազմակերպման հարցում, կարողանում են օգնել իրենց ընտանքիներին։ Կանանց մասնակցությունը բիզնեսում կարող է ապահովվել տնտեսության առաջընթացը։ Եթե կինը չի կարողանում իր բիզնես նախաձեռնությունները կյանքի կոչել, տնտեսությունը կարող է դրանից մեծապես տուժել», - ասաց դեսպանը:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն ընդգծեց, որ 104 երկրում կանանց արգելված է որոշակի նախաձեռնություններում մասնակցություն ունենալ, ինչի հետևանքով միլիոնավոր կանայք զրկված են բիզնես գործունեություն ծավալելու կարևոր իրավունքից։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջութիդ Մարգարեթ Ֆարնուորթն իր հերթին նկատեց, որ կանանց ներգրավվածության դեպքում ծրագրերն առավել արդյունավետ են լինում։

«Անհնար է բարգավաճել, եթե հասարակության ողջ ներուժը բացահայտված չէ։ Այսօր քաղաքական կամքն առկա է՝ կանանց ներգրավելու տնտեսության մեջ, սակայն կանանց ներուժը, որ լեփ-լեցուն է, չի օգտագործվում։ Միայն հաջողակ կանայք կարող են ինքնավստահ լինել», - ընդգծեց դիվանագետը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր