15-08-2019 21:39 1099

 

ՀՀ կառավարությունը «Էկոս» ազատ տնտեսական գոտու տարածքում 5 տարի ժամկետով շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն տրամադրեց «Օրիոն գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հարցն օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Նախագծով առաջարկվում է թույլատրել «Օրիոն գրուպ» ՓԲԸ-ին «Էկոս» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել 5 տարի ժամկետով: Կազմակերպությունը նախատեսում է ազատ տնտեսական գոտու տարածքում գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչը հնարավորություն կտա ընկերությանը՝ ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումների ծավալը կկազմի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար»,- ասաց նախարարը:

5 տարվա ընթացքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` օպերացիոն անձնակազմի համար` մոտ 140 000 դրամ և ղեկավար անձնակազմի համար` մոտ 250 000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 16,8 քմ արտադրական տարածք:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր