jkjhkjhkj

15-08-2023 12:15 511

Հարկ վճարողների սպասարկումն էլեկտրոնային հարթակում իրականացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն մի շարք նախաձեռնություններ է իրագործում: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից:

Էլեկտրոնային համակարգի կատարելագործմամբ սպասարկման որոշ գործառույթներ կկատարվեն ինքնաշխատ: Մասնավորապես, կներդրվի պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ. կստեղծվի պետական տուրքի վճարման միասնական հաշիվ՝ նախկինում գործող տարբեր հաշվեհամարների փոխարեն: Մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների վերադարձը կիրականացվի ինքնաշխատ և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Նպաստների գծով տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային հարթակի ներդրմամբ ժամամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը կկատարվի ինքնաշխատ։

Ստուգումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ

2023 թ. հունվար-հունիս ամիսներին հարկային մարմնի կողմից իրականացվել են ավելի քան 15.9 հազար ստուգումներ և ուսումնասիրություններ՝ 16.8 %-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից: Առաջադրվել է շուրջ 19.5 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն՝ 27 %-ով ավելի 2022 թ. համադրելի ցուցանիշից: Վերլուծական և ընթացիկ հսկողական աշխատանքների արդյունքում կատարվել են շուրջ 14.0 մլրդ դրամի հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ: 2023 թ. առաջին կիսամյակում վերլուծությունների արդյունքում կազմվել է շուրջ 42 հազար փաստաթուղթ (կամերալ արձանագրություն և ծանուցում): Ճշտված հաշվարկներով առաջադրվել է շուրջ 25.2 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից ավելի 37.9%-ով: Հարկ վճարողների վարքագծի փոփոխության արդյունքում 99.8 մլրդ դրամով ավելացել է իրացման շրջանառությունը: 2023 թ. հունվար-հունիս ամիսներին հարկ վճարողների կողմից ինքնուրույնաբար ներկայացվել է շուրջ 2.0 մլրդ դրամ գումարի ճշգրտված հաշվարկ: Հարկային մարմնի կողմից թեմատիկ ուսումնասիրություններով արձանագրվել է 3.8 մլրդ դրամ գումար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր