jkjhkjhkj

24-10-2023 13:12 655

Հայաստանում տարիներ շարունակ հեռուստաընկերություններն ու գովազդատուները տուժել են հեռուստաընկերությունների համար չափումներ կատարող և դրանց հիման վրա վարկանիշ ձևավորող ընկերության գործունեությունից, ինչի մասին փաստել է պատվերով միջազգային աուդիտ իրականացրած ընկերությունը։ Տեղեկությունը ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, որը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի հեղինակն է։
Գաբրիելյանի խոսքով՝ իր առաջարկած նախագծով կպաշտպանվեն առաջին հերթին հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերը։

Այս նախագծով պարտադիր պայման է հանրային մուլտիպլեքսի կեսից ավելի հեռուստաընկերությունների (50+ %-ը) համաձայնությունը, որպեսզի հենց իրենց միջոցով ստեղծվի ինքնակառավարվող խորհուրդ, որը կընտրի այն կազմակերպությանը, որը չափումներ կիրականացնի և վերահսկողություն կունենա այդ չափիչ ընկերության նկատմամբ։
Գաբրիելյանն ընդգծեց, որ տվյալներ չեն հրապարակվի այն հեռուստաընկերությունների մասով, որոնք ցանկություն չեն ունենա, որ այդ կազմակերպությունն իրենց հետ կապված կատարի չափումներ։

Ընտրված կազմակերպությունը պարտավոր կլինի անվճար կերպով բոլոր տվյալները տրամադրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին` հաշվի առնելով, որ հանձնաժողովը ևս ունի որոշակի գործառույթներ գովազդների մասով։
Հեռուստաընկերություններնիրենց ցանկությամբ կարող են ընտրել չափումներ կատարող 2-3 կազմակերպություն։

Նախագիծը քվեարկության կդրվի 24 ժամվա ընթացքում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր