jkjhkjhkj

25-10-2023 14:26 687

Սևանա լճից դուրս է բերվել 146 հատ խեցգետնորսիչ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հոկտեմբերի 24-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Նորաշեն բնակավայրի հարակից ափամերձ հատվածներից լճից դուրս է բերվել և առգրավվել 146 ապօրինի խեցգետնորսիչ, 82 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակներ սահմանված չեն։

Լճից դուրս բերված խեցգետնորսիչներն արգելված որսագործիքների ցանկում են։ Միջոցառումները շարունակվում են։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր