jkjhkjhkj

19-05-2025 08:43 458

1 պարեկ և 1 ոստիկան են ձերբակալվել։ Մեր տեղեկություններով՝ նրանք հատուկ պահպանվող տարածքից մեքենաների պահեստամասեր, որոշ դեպքերում էլ՝ հենց մեքենաներ են հափշտակել ու վաճառել։

Հակակոռուպցիոն կոմիտեից Iravaban.net-ին հաստատեցին ձերբակալման լուրը՝ նշելով, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են իրենց վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու մեղադրանքներով։

ՆԳՆ-ից Iravaban.net-ին հայտնեցին, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակված ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմված հաղորդումը ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, ինչի արդյունքում վարույթ է նախաձեռնվել։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր