jkjhkjhkj

21-05-2025 11:12 524

Կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է երկու անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը: Այդ մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք՝ կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր