jkjhkjhkj

03-02-2026 11:02 208

‼️‼️‼️ Քանդվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից՝ բացարձակ նիշից ցածր գտնվող ապօրինի շինությունները. Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են:
📌 Հիշեցնենք, որ Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել նաև Սևանի այս առանձնատունը:
🇦🇲🇦🇲🇦🇲 Այս պահի դրությամբ, Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 14 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական շուրջ 40 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր