jkjhkjhkj

07-03-2023 15:31 180

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ մարտի 9-10-ին ՀՀ փաստաբանական գրասենյակները, փաստաբանները և Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:

Ինչպես հայտնում են Փաստաբանների պալատից, նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև՝ բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:

Միջոցառմանն արդեն իսկ միացել են 5 տասնյակից ավելի փաստաբաններ և երեք տասնյակ փաստաբանական գրասենյակներ՝ իրենց թիմերով, ինչպես նաև՝ Փաստաբանական ակադեմիան:

Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ինչպես ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, այնպես էլ փաստաբանական գրասենյակներում՝ Երևանում և բոլոր մարզերում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր