Օրերս, <<Radisson Blu Hotel>> հյուրանոցային համալիրի բակում տեղի ունացավ Resthotel Horeca Expo 2023 եվրասիական թիվ 6-րդ ցուցահանդեսը։
Բազմաթիվ ապրանքանիշեր շուկայում արդեն հայտնի անուն ունեցող, ինչպես նաև հասարակությանը , որպես նոր պրոդուկտ ներկայացող մի շարք կազմակերպություններ ներկա էին ցուցահանդեսին։
Ցուցահանդեսին մասնակում էր նաև դեռևս նոր, բայց արդեն իսկ ճանաչողություն ձեռք բերած <<Ջի-ջուր >> ապրանքանիշը, որը շատ շուտով ներկայանալու է հանրությանը բացառապես աղբյուրի մաքուր , վիտամիններով հագեցած որակյալ ջրի արտադրությամբ։
Միջոցառման ողջ ընթացքին հետևել է նաև Finnews.am կայքը։
Ձեզ ենք ներկայացնում մի քանի կազմակերպության կողմից հնչեցրած կարծիքներ, ինչպես նաև վերջիններից ունեցած սպասելիքներն այս տարվա ցուցահանդեսից։
Ջ-ջուր
- Կներկայացնե՞ք մի քանի բառով ձեր պրոդուկտը։
- Ներկայացնում ենք նոր ազգային բրենդ ՀՀ-ում, Ջ-ջուրը՝ <<Հողի Հոգի>> կարգախոսով։ Կարգախոսն արդեն հուշում է, որ այն հողից է բխում, բնական աղբյուրի ջուր է։ Մենք ներկայացնում ենք Էքսկլյուզիվ , աղբյուրի բնական ջուր։ Ինչու էքսքլյուզիվ, քանի որ իր տեսակի մեջ միակն է ,որ դիզայնում արտացոլում է ջրի կաթիլը , որը ջրի վրա ընկնելիս ալիքի տեսք է ստանում, և մենք փորձել ենք պատկերել դա մեր շշերի վրա։
Գործարանը լինելու է ամբողջովին ԷԿՈ բնույթի , գործարանի տարածքում նախատեսվում է զարգացնել էկոտուրիզմը, քանի որ այն գտնվում է Մասիս սարի, Արաքս և Սև գետերի միջակայքում։ Գործարանի տարածքում առկա է ձկնաբուծարան , անասնապահական տարածքներ , ինչպես նաև լավաշի փռի համար նախատեսված տարածք։
Ունենք նաև վիտամիններով հագեցած բժշկական ջուր և սպորտային ակումբների համար նախատեսված ջուր։
Չենք սահմանափակվում ՓԲԸ-ով , այլ արժեթղթեր ենք վաճառելու բորսայում ՝ 15-20%-ի չափով, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան օգտվել ընկերության եկամուտներից։
Բալմի
- Ինչպես նշեցիք մենք այս տարի ենք սկսել մեր արտադրությունը, արտադրողը “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ն է, պարզապես նոր ապրանքանիշով ենք այս տարի ներկայացել։ Արտադրում ենք միայն պլոմբիր պաղպաղակ, պատրաստված բացառապես սերուցքային կարագով։ Ունենք հիմնական 4 տեսականի, բայց կարող եմ առանձնացնել նորույթը, որը նորույթ է նաև հայկական շուկայում՝ էսկիմո պաղպաղակ պատված ջեմով, կրեմ բրյուլեով, կաթնային շոկոլադով և գետնանուշով։ Ինչպես նաև ունենք հիմնական այն տեսականիները, որոնք սպառողները միշտ գնում են՝ վաֆլե բաժակներն են, վաֆլե կոները, ինչպես նաև տարաներով պաղպաղակները։
HoReCa ոլորտում մեր ակնկալիքն այն է, որ ռեստորանային բիզնեսում, ինչպես գիտեք ավելի շատ քաշային տարբերակներով է վաճառքը լինում։ Նաև պատրաստվում ենք ներկայանալ այդպիսի 2,5 կիլոգրամանոց տարրաներով։ Հուսով ենք․ որ կստացվի և ժամանակի ընթացում մենք կլինենք ոլորտի առաջատար։
Ակնկալիքներ ունենք նաև ռեստորանային բիզնեսի հետ համագործակցության մասով։
Բունիաթյան Խավիար
- Մեր պրոդուկտը, ինչպես հասկացաք սև խավիարն է, արտադրվում է Հայաստանում․ մենք ենք բուծում։ 1991թ-ից տնտեսությունը գործում է, արդեն 32 տարի է։
Մասնակցության ակնկալիքն այն է, որ Հայաստանը ճանաչի, քանի որ մեր հայերիս մեջ կարծրատիպ կա, որ սև խավիարը միայն Ռուսաստանից է գալիս, ռուսական արտադրության պետք է լինի։ Համտեսեն, տեսնեն, հասկանան, որ Հայաստանը ավելի լավ արտադրանք է տալիս քան մյուս երկրները, ինչպես նաև հասանելի է մատչելիության առումով։ Մարդկանց մոտ սև խավիարը ասոցացվում է շքեղության հետ, բայց հիմա մենք այնպիսի գին ենք նախատեսել մեր հայրենակիցների համար, որպեսզի բոլորին հասանելի լինի։
Մենք արտահանում ենք ԱՄՆ, Դուբայ, Ռուսաստանի հետ նոր ենք սկսում համագործակցությունը, քանի որ արտադրողները այնտեղ շատ են և մի քիչ դժվար է։ Ինչու ոչ նաև ծարագրում կա արտահանել նաև Եվրոպական երկրներ։
Օրդերին
- orderin.am կայքը նախատեսված է սրճարանների, ռեստորանների և հյուրանոցային ցանցերի , իրենցից օգտվող հաճախորդների համար։ Էքսպոն հնարավորություն է մեզ տալիս նորովի ներկայանալու, տալու հասարակությանը հնարավորություն ծանոթանալու մեզ հետ, մեր միջոցով մատուցվող ծառայությունների հետ։
Մեր միջոցով հաճախորդները կարողանալու են իրենց սիրելի վայրերում կատարել ամրագրումներ, նախնական պատվեր կազմել մինչ մոտենալը, որպեսզի շահեն ժամանակ և մոտենալուն պես օգտվեն իրենց ցակացած սննդից, ըմպելիքներից և այլն։
Ինչպես նաև գովազդային հարթակ ենք ներկայացնում ։ orderin.am -ի միջոցով սպառողը կարողանալու է ծանոթանալ բոլոր սպասվող միջոցառումներին և համերգներին։
Այսպիսով Էքսպոն ծանոթությունների համար լայն հարթակ է մեզ համար։
Սյոմուշկա
-Մենք նոր ենք մուտք գործում շուկա, հետևաբար Հոռեկա ոլորտին ներկայանալու, միաժամանակ բոլոր ընկերություններին մեկ տեղ տեսնելու շատ լավ հնարավորություն է։ Այն արտադրատեսակները, որը մենք ներկայացնում ենք հավասարապես հետաքրքիր են ինչպես խոհարարների, հրուշակեղեն արտադրող ընկերություններին, այնպես էլ հյուրանոցային ցանցերին և ռեստորաններին։ Մեր արտադրատեսակները մրցակից չունեն Հայաստանում, որովհետև թե տեսականու քանակով, թե տեսակներով և թե որակիյալ շեմով մենք պատրաստվում ենք շուկան գրավել։ Հետևաբար սա շատ լավ հնարավորություն է բոլորին մեկ տեղում տեսնելու։
Ընկերությունը 20 տարուց ավել գործում է Ռուսաստանում և համար առաջինն է այնտեղ որպես բրենդ թե ցուցասրահներում, թե խանութների մեծ ցանցերում։ Հետևաբար ունենալով այդ մեծ փորձառությունը մենք շատ արագ կկարողանանք Հայաստանում էլ նույն մակարդակին հասնել շատ կարճ ժամանակում և այստեղից կսպասարկենք թե Ռուսական շուկան, թե Կազախստան, թե մնացած նախկին սովետական երկրները։ Նշենք , որ ընկերությունը զարգացել է Ռուսաստանում, բայց հիմնադիր տնօրենները հայեր են։
Մենք մասնագիտացած ենք ընդեղենի, սերմերի և ճրերի տեսակների արտադրության մեջ։Ներկրում ենք հիմնականում արտադրողներից։ Հայկական շուկան լինելով փոքր, մեր տեղի արտադրողները, վերավաճառողները հնարավորություն չունեն արտադրողներից ներկրելու։ Մենք Ռուսաստանի մաշտաբներով շուկա ունենալու պայմաններում հնարավորություն ունենք ներկրելու ԱՄՆ-ից, Չիլիից, Բրազիլիաից, ուղիղ արտադրողից, հետևաբար լավ որակի և շատ ավելի լավ գներով։ Եվ այդ ապրանքը հասցնելով Հայաստան մենք հնարավորություն են ստանում , դրանք նաև ուղարկել տարբեր երկրներ, այդ թվում նաև եվրոպա։
ՍԴՄ
- Կարծում եմ, որ նմանատիպ միջոցառումները լավ հարթակ են Հոռեկա ոլորտով զբաղվող կազմակերպություններին կրկին անգամ հանդիպելու և ձեռք բերելու նոր գործընկերներ, նոր համագործակցություններ։
ՍԴՄ ՍՊԸ-ն այս միջոցառման շրջանակներում հանդես է գալիս ՍԴՄ Պռո պորտֆելով, որը իր մեջ ներառում է Տոռգ,Սևա, Գռաս, Եվրոկարտա ապրանքանիշները, Նշեմ որ Տոռգ ապրանքանիշը հայկական շուկայում է 2002 թ-ից սկսած և կարելի է ասել, որ մեր կարգախոսն է համատեղել ֆունկցիոնալն ու գեղեցիկը միասին։
Ինչպես նաև առաջարկում ենք հանրային լուծումներ հոռեկա ոլորտը սպասարկող հանրային վայրերի կահավորումը և հիգիենայի ապահովումը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով