ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն առաջարկում է շահավետ պայմաններով հիփոթեքային վարկեր հայկական դրամով և ԱՄՆ դոլարով` սկսած տարեկան 11% տոկոսադրույքից, դրամի դեպքում մինչև 20 տարի ժամկետով, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում մինչև 12 տարի ժամկետով` նույնիսկ առանց կանխավճարի:
Բանկի մամուլի ծառայությունից finagent.am կայքին հայտնում են, որ եթե ցանկանում եք հիփոթեքային վարկի միջոցով գնել բնակարան ՀՀ տարածքում գտնվող նորակառույց շենքում, կարող եք Ձեր աշխատավարձից փոխանցված եկամտային հարկի գումարները ուղղել վարկի տոկոսագումարների մարմանը: Համաձայն Եկամտային հարկի մասին օրենքի վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների եկամտային հարկը ուղղվում է բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարանի ձեռքբերման կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տան կառուցապատմանն ուղղված հիփոթեքի տոկոսագումարների մարմանը: Եկամտային հարկը պետության կողմից վերադարձվում է եռամսյակային պարբերականությամբ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



